«Հանրային հեռուստաընկերության» «Հանրային օրակարգ» հաղորդման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադառնում է հուլիսյան իրադարձություններին հաջորդած դեպքերին, տալիս գնահատականներ:
Պաշտպանի կարծիքով՝ առաջնային խնդիրը ոստիկանության գործողությունների իրավաչափությունն է: «Այս առումով մենք արդեն ունենք նախանշած քայլեր, և առաջինը Սահմանադրական դատարան դիմելն է: Մենք արդեն կազմել ենք դիմումն ու պատրաստել անհրաժեշտ հիմնավորումները՝ բերման ենթարկելու ինստիտուտի և բերման ենթարկելու դեպքում անձի իրավունքների երաշխավորման հետ կապված»:
Մանրամասները՝ տեսանյութում: