Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 1-ին ասորական
Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի
Վերին Դվին համայնք։
Պաշտպանին
դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և Արևելքի ասորական ընդհանրական
սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը:
Վերջիններս
Պաշտպանին ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների խնդիրները, ազգային փոքրամասնությունների
ինքնության տարրերի պահպանմանը վերաբերելի առանձին հարցեր։