Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ» լրատվամիջոցին։
Մարդու իրավունքների պաշտպանը հարցազրույցում անդրադարձել է՝
✅Քրեական գործերի քննության ընթացքում կալանավորված անձանց ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների նկատմամբ կիրառվող արգելանքի անընդունելի պրակտիկային և ներկայացրել է խնդրի լուծման առաջարկներ
✅ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին առնչվող քրեական գործին
✅Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործին
✅Ազատությունից զրկման վայրերում քրեական ենթամշակույթին և դրա դեմ պայքարին
✅Անհանդուրժողականությունը և պատիվը վիրավորող խոսքի անթույլատրելի տարածմանը