Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ. հարցազրույց» հաղորդման հյուրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է: Հաղորդման ժամանակ քննարկվել են Պաշտպանի տարեկան հաղորդումն ու հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հարցեր:
Արման Թաթոյանի կարծիքով՝ ամենացավալի խնդիրներից են անձնական ազատության իրավունքի ապահովումը և առկա կալանքների պրակտիկան: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների 92-95%-ը բավարարվում է:
Պաշտպանի դիտարկմամբ՝ կալանքը չի կարող դառնալ թիվ մեկ խափանման միջոց, և այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում:
Մանրամասները՝ տեսանյութում: