Մեկնարկել է 2018 թվականի հունվարին։
Տևողությունը՝ 18 ամիս։
Իրականացվում է Բուլղարիայի
Հանրապետության արտաքին գործերի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է ամրապնդել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական կարողությունները՝ քննարկելու հանրային
ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից սպառողների իրավունքների
խախտումների վերաբերյալ բողոքները, ինչպես նաև բարձրացնել Պաշտպանի դերի, մանդատի և
նոր լիազորությունների վերաբերյալ իրազեկվածությունը շահառուների և հասարակության շրջանում։
Ծրագրի շրջանակում մշակվել
և հրապարակվել է հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության
վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց, պատրաստվել և հեռարձակվել
են սպառողների իրավունքներին առնչվող թեմաների վերաբերյալ իրազեկող տեսանյութեր, իրականացվել
են փորձի փոխանակման այցելություններ և հանրային ծառայությունների ոլորտում սպառողների
իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողով։