Մեկնարկել
է 2015 թվականին։
Իրականացվել
է Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի աջացությամբ։
Ծրագրի
նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը Հայաստանում`
խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի համատեքստում, նպաստել
մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության և գործելակերպի միասնականությանը,
ապահովել օրենսդրական դաշտի և կանոնակարգերի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին,
ինչպես նաև զարգացնել իրավական ոլորտի մասնագետների և իրավապահ մարմինների կարողությունները:
Ծրագրի
շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպվել
են մի շարք դասընթացներ փակ հաստատություններում առողջապահական ծառայությունների, կին
և անչափահաս դատապարտյալների իրավունքների պաշտպանության, ազատությունից զրկման վայրերում
մշտադիտարկում իրականացնելու մեթոդաբանության, խոշտանգման և մահացության դեպքերի ուսումնասիրման
և փաստահավաք աշխատանքների իրականացման, ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար
նախատեսված մեքենաների, դատարանի խցերի, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու
վայրերի մշտադիտարկման և այլ հարցերի վերաբերյալ։
Ծրագրի
շրջանակում իրականացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների
ճանաչողական այց Ավստիրա և Ֆրանսիա։