Մեկնարկել է 2017 թվականին։
Իրականացվել է ՄԱԿ-ի փախստականների
հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի աջակցությամբ։
Ծրագրի
հիմնական նպատակներից է եղել բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կարողությունները փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում
ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցողների
իրավունքների պաշտպանության իրավիճակի վերլուծություն։ Այդ նպատակով իրականացվել են
աշխատակազմի ներկայացուցիչների վերապատրաստուման դասընթացներ և փորձի փոխանակման այցեր։
Ծրագրի
կարևոր նպատակներից է եղել նաև բարձրացնել փախստականների շրջանում Պաշտպանին
դիմելու իրենց իրավունքի, ինչպես նաև կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների
վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Այդ նպատակով յոթ լեզուներով տպագրվել և փախստականների
շրջանում տարածվել են նշված տեղեկությունները պարունակող թռուցիկներ:
Ծրագրի
շրջանակում տեղեկատվական բաններներ են պատրաստվել և տեղադրվել «Զվարթնոց» միջազգային
օդանավակայանում և Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում:
Ծրագրի
ավարտին հրապարակվել է Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց: