Մեկնարկել է 2017 թվականին։
Տևողությունը՝ 27 ամիս
Իրականացվում է Եվորպական
Միության ֆինանսական աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի
և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է ամրապնդել
մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը ներառական քաղաքականության և մշտադիտարկման
մեխանիզմների մշակման և կիրառման միջոցով, ինչպես նաև ամրապնդել մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում առանցքային դերակատարների կարողությունները։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել
է ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կլոր
սեղան-քննարկում, հայերենից անգլերեն թարգմանվել և տպագրվել են ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 և 2018 թվականների գործունեության
վերաբերյալ տարեկան զեկույցները, մշակվել և թարգմանվել է Կանխարգելման ազգային մեխանիզմի
չափանիշների վերաբերյալ ձեռնարկ։
Ազատությունից զրկված անձանց
և նրանց ընտանիքի անդամներին հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու
նպատակով ծրագրի շրջանակում մշակվել է առցանց հավելված։
Կանխարգելման ազգային մեխանիզմի
կարգավիճակով արված առաջարկների կատարման նկատմամբ հսկողության և այդ ոլորտում Պաշտպանի
աշխատակազմի կարողությունների ամրապնդման նպատակով կազմակերպվել է երկօրյա դասընթաց,
ինչպես նաև մշակվել, թարգմանվել և տպագրվել է ձեռնարկ Կանխարգելման ազգային մեխանիզմի
չափանիշների վերաբերյալ։