Մեկնարկել է 2018 թվականին։
Իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ գնահատելու և մոնիթորինգի ենթարկելու Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդնումը և զարգացումը, ինչպես նաև ուսումնասիրել ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումները և դրանց գործնական կիրարկումը:
Ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության գործունեության օրենսդրական և գործնական հարցերի համակողմանի ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել է ՀՀ պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց։