Մեկնարկել է 2018 թվականին։
Իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան
իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կարողությունները և համագործակցությունը մարդու իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, ինչպես նաև բարձրացնել հասարակության
իրազեկվածությունը մարդու իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմների
վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստման
պարբերական դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց իրավունքների պաշտպանության,
ընտրությունների հետ կապված բողոքների և ԶԼՄ հրապարակումներին արձագանքելու ընթացակարգերի,
ինչպես նաև խտրականության բացառման և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության
թեմաներով։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել
են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում-քննարկումներ
մարզերում ներկայացված հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման
մարմինների ներկայացուցիչների հետ։