Մեկնարկել է 2018 թվականին։
Իրականացվել է Եվորպական Միության
ֆինանսական աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ
համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է զարգացնել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողություններն ընտանիքում բռնության դեպքերի
քննարկման և դրանց դեմ պայքարի հարցում, ինչպես նաև իրականացնել նշված թեմաների վերաբերյալ
իրազեկման բարձրացման աշխատանքներ։
Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի կարողությունների հզորացման նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպվել է դասընթաց միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի ներքին օգտագործման և հասարակաության լայն շրջանակներում օգտագործման նպատակով
ծրագրի շրջանակում պատրաստվել և հրապարակվել են ձեռնարկներ, ուղեցույցեր և տեղեկատվական
թերթիկներ։