Մեկնարկել է 2017 թվականին։
Իրականացվել է Հայաստանում
Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են Վոթերլեքս
միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները և ջրի կառավարումը»
թեմայով՝ հատուկ դասընթացին։
Նախադպրոցական և հանրակրթական
ուսումնական հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիության
վերաբերյալ ուսումնասիրությունների նպատակով մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի
և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և
80 մանկապարտեզ։ Այցերի արդյունքների հիման վրա մշակվել և հրապարակվել է Մարդու իրավունքների
պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույց։