Մեկնարկել է 2018 թվականին։
Տևողությունը՝ 12 ամիս։
Իրականացվել է «Խոշտանգումների
և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի
դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակներն
են ցուցաբերել աջակցություն Հայաստանի կանխարգելման ազգային մեխանիզմին իր հանձնառությունները
Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի
կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը համահունչ կատարելու հարցում,
բարձրացնել կոնվենցիայի սկզբունքների կատարման մակարդակը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության
մակարդակը Կանխարգելման ազգային մեխանիզմի դերի և լիազորությունների վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում կանխարգելման
ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և փորձագետների համար կազմակերպվել են փորձի փոխանակման
այցեր և վերապատրաստման դասընթացներ ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկում
իրականացնելու և զեկույցներ պատրաստելու մեթոդաբանության վերաբերյալ, կազմակերպվել
է Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացման վերաբերյալ
կլոր սեղան-քննարկում։
Ազատությունից զրկման վայրերի աշխատակիցների, ներառյալ
բժշկական անձնակազմի համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ և աշխատաժողովներ,
մշակվել և ազատութունից զրկված անձանց շրջանում տարածվել են իրենց իրավունքների, ինչպես
նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի դերի և գործունեության վերաբերյալ տեղեկատվական
թերթիկներ։