«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններին, որոնք ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնությունը։
Պաշտպանը խոսել է նաև գործողությունների հետևանքների, ինչպես նաև անվտանգության երաշխիքների ապահովման լրացուցիչ ու արդյունավետ լուծումներ գտնելու մասին։