Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հենց Հանրային հեռուստաընկերության եթերից վերահաստատել
է իր դիրքորոշումը, որ հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները,
որոնք վերաբերում են Սյունիքում առկա իրավիճակին, սահմանային բնակիչների իրավունքներին:
Այդ հայտարարությունները
կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ և անհրաժեշտ են հետագայում մարդկանց
իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համատեքստում:
Հ.Գ. Պաշտպանն
անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը, քանի որ Հ1-ը հանրային ֆինանսավորմամբ
կազմակերպություն է: