Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Երեխաների իրավունքների կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։
Ուստի, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը, որի շրջանակում ուսումնասիրվել են կոմիտեի երեք ամփոփիչ դիտարկումները, վեր են հանվել դրանցում ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են Պաշտպանի գնահատականները և առաջարկությունները։