Մարդու իրավունքների
պաշտպանի պաշտոնի անվանումը հաճախ է թյուրըմբռնման առիթ տալիս․ մարդկանց թվում է, թե
Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է կամ կարող է զբաղվել երկրում գոյություն ունեցող
բոլոր խնդիրներով․ օրինակ՝ երբ մեկ քաղաքացի համացանցում հայհոյել է մեկ այլ քաղաքացու
կամ քաղաքացին համոզված է, որ կոնկրետ գործով դատարանը ձգձգում է իր գործի քննությունը և այլն։
Պետք է նկատի ունենալ,
որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը,
ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ստեղծվել է պետական մարմիններին վերահսկելու
համար (դա վերաբերում է նաև հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների որոշ
դեպքերի)։
Արման Թաթոյանը հարցազրույցում
մանրամասն ներկայացնում է Պաշտպանի իրավասությունն ու աշխատանքի սկզբունքները։