Տեսանյութում GoogleEarth ծրագրի օգտագործմամբ ինտերակտիվ եղանակով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս սեպտեմբեր ամսին գնդակոծության ենթարկված մանկապարտեզներն ու դպրոցները, քաղաքացիական տներն ու շենք-շինությունները, ինչպես նաև Վազաշեն գյուղում երեխաների պարի ժամանակ տեղի ունեցած կրակոցները:
Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելու և առաջնային աղբյուրից հավաստի տվյալներ ձեռք բերելու նպատակով՝ փաստահավաք խումբն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:
Անգլերեն պատրաստված զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: