Մարդու իրավունքների
պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, թե ինչ բացասական հետևանքներ է ունենում
բռնությունը երեխայի, կնոջ և առհասարակ ընտանիքի ու հասարակության առողջության վրա։
Օրինակ՝ երեխան մոր հետ միասին գիշերելու տեղ չի ունենում կամ այլևս չի հաճախում դպրոց։
Մենք պետք է լուծենք նման խնդիրները և կանխարգելենք դրանք հետագայում պետական քաղաքականության
մակարդակով:
Իհարկե, մեր
ժողովուրդը բռնարար չէ, մենք սիրում ու հարգում ենք մեր կանանց և երեխաներին, բայց
դա չի նշանակում, որ նման երևույթներ չկան մեր երկրում ու մենք չպետք է պայքարենք դրանց
դեմ: