ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ
ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախատեսված
աշխատանքների համառոտ նկարագիրը.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստվող հրապարակումների թարգմանություն
(հայերենից-անգլերեն), մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում
զետեղված և դեռևս չթարգմանված նյութերի թարգմանություն․
2. Փորձագետ
ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավվում է մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը:
3. Փորձագետի
պարտականությունները՝
1. բաժնի կողմից պատրաստվող հրապարակումների
թարգմանություն (հայերենից-անգլերեն)․
2. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում
զետեղված և դեռևս չթարգմանված նյութերի թարգմանություն․
3. բաժնի պատասխանատուի կողմից տրվող թարգմանչական այլ
հանձնարարությունների կատարում․
4. ըստ անհրաժեշտության փաստաթղթերի, ուղեցույցների և զեկույցների
թարգմանություն: Պաշտպանի տարեկան հաղորդման, ինչպես նաև արտահերթ հրապարակային
զեկույցների կամ հաղորդումների նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն․
5. սահմանված ժամկետներում փորձագետի աշխատանքների ծրագրով
նախատեսված հաշվետվությունների, վերլուծությունների ու տեղեկանքների ներկայացում․
6. սահմանված ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային
կարգապահության պահպանում.
7. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին
ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունների կատարում:7) սահմանված
ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում.
8. ՀՀ
աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և
աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունների կատարում:
4. Փորձագետին
ներկայացվող պահանջները՝
1) բարձրագույն կրթություն՝ թարգմանչական գործ
մասնագիտությամբ ․
2) գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
3) ոլորտը կարգավորող օրենսդրության և իր աշխատանքի բնույթի հետ
կապված նորմատիվ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր
իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) իր լիազորությունների հետ կապված համակարգչով և ժամանակակից
տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
6) ժամանակի կառավարման հմտություններ և ճշտապահություն.
7) սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու
ունակություն.
8) հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում, այլ
լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
5. Դիմումների
ներկայացման վերջնաժամկետը.
Դիմումների ընդունման
վերջնաժամկետն է` 2025թ. հունվարի 21-ը ներառյալ:
6. Աշխատանքի
վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
հասցե՝ Հայաստան, Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝
(+374 10) 53-02-62, էլ. փոստ՝ ombuds@ombuds.am,
7. Չի թույլատրվում հավակնորդի
հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի
ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ
կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի
նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական
դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես
նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված
կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից
ընտրություն կատարելու եղանակը.
Փաստաթղթերը ներկայացնելու
ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ընտրություն և
առաջարկվում է կնքել պայմանագիր: Ընտրություն կատարվելու է դիմում
ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և ըստ
անհրաժեշտության նաև հարցազրույցի արդյունքում: Եթե հավակնորդը պայմանագիր
կնքելու առաջարկությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի
կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում
նման առաջարկությամբ դիմում է ներկայացվելու փորձագետ ներգրավելու համար
դիմած այլ հավակնորդների:
9. Անհրաժեշտ
փաստաթղթերի ցանկը.
1) դիմում
(դիմումի ձևը կցվում է).
2) ինքնակենսագրական.
3) մասնագիտական
գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող
պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների)
պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է
ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենները.
4) արական
սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝
զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
5) մեկ
լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
6) անձնագրի
և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի
պատճենները:
Քաղաքացին
դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի պաշտոնական ombuds@ombuds.am էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և
փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան
հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի
միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային
օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների
համար դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարության
վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,
Պուշկինի 56ա, հեռ.` 010-53-94-48):
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՏԻԿԻՆ
ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
քաղաքացի
---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
----------------------------------
հեռախոսահամարը
------------------------------------
էլեկտրոնային հասցեն
Դ
Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում
եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ)
____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների)
_________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող
փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության
դեպքում) _____________________էջ.
5. Այլ
____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում
նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած
պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: