Սույնով հայտարարվում է Կանխարգելման
ազգային մեխանիզմի փորձագետ ներգրավելու համար փաստաթղթերի ընդունելություն:
1.
Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետ (այսուհետ՝
Փորձագետ) կարող է լինել հայերենին տիրապետող, 21 տարին լրացած Հայաստանի Հանրապետության
քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից,
սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ով՝
1) ունի բժշկական բարձրագույն մասնագիտական
կրթություն՝ հոգեբույժի մասնագիտացում
2) բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ունի առնվազն
1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) տիրապետում է բժշկական սպասարկման
ոլորտի ներպետական օրենսդրությանը և միջազգային չափանիշներին.
4) չի հանդիսանում մոնիթորինգային գործառույթներ
իրականացնող այնպիսի հասարակական կամ որևէ այլ խմբի անդամ, որը մոնիթորինգներ է իրականացնում
ազատությունից զրկման վայրերում կամ խոշտանգումների կանխարգելման ոլորտում.
5) չի հանդիսանում որևէ կուսակցության
անդամ կամ որևէ այլ կերպ չի զբաղվում քաղաքական գործունեությամբ.
6) ունի բարոյական բարձր հատկանիշներ
և վայելում է մասնագիտական բարձր հեղինակություն.
7) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:
2.
Փորձագետի հավակնորդը
պարտավոր է սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն ներկայացնել՝
1)
գրավոր դիմում.
2)
անձը հաստատող
փաստաթղթի պատճենը.
3)
3x4 սմ չափի երկու
լուսանկար.
4)
սույն հայտարարության
2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետով սահմանված պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր.
5)
առնվազն մեկ երաշխավորագիր-նամակ
հավակնորդի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և բարոյական հատկանիշների
վերաբերյալ.
6)
սույն հայտարարության
2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետով սահմանված պահանջների վերաբերյալ գրավոր հայտարարություն:
3. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը
վերոնշյալ փաստաթղերը ներկայացրած հավակնորդների ցանկը Պաշտպանին է ներկայացնում սույն
հայտարարության 3-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 3-օրյա ժամկետում, ում հետ
Պաշտպանը մինչև 10-օրյա ժամկետում իրականացնում է հարցազրույց:
4. Սույն հայտարարությամբ սահմանված չափանիշների գնահատման և հավակնորդների
հետ իրականացված հարցազրույցի արդյունքներով Պաշտպանն ընտրում է կանխարգելման ազգային
մեխանիզմի փորձագետ՝ նախապատվությունը տալով ազատությունից զրկված անձանց հետ աշխատանքի,
միջազգային կազմակերպություններում աշխատելու և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի
կանխարգելման ոլորտում փորձ ունեցող հավակնորդներին:
Ժամկետ՝ 17.02.2025 - 25.02.2023