ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության մասնագետ ( ծածկագիր՝ 05-8.1.Ա-Մ6-1)
1.
Պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության մասնագետը՝
1. անձանց տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն՝ իրենց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ.
2. կատարում է անձանց
ընդունելություն.
3. կատարում է անձանց
իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ Պաշտպանին
ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրությունը և քննարկումը, ինչպես նաև
կատարում է համապատասխան որոշումների, գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերի
նախապատրաստումը.
4. անձանց իրավունքների և
ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա
արագ արձագանքման շրջանակներում կատարում է անհետաձգելի այցեր.
5. բողոքի ուսումնասիրության
կամ քննարկման շրջանակում կատարում է անարգել այցեր այնպիսի վայրեր, որտեղ առկա են
կամ կարող են լինել մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ կամ հաստատված
խախտման դեպքեր.
6. կատարում է այցեր պետական
կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ.
7. մասնակցում է Պաշտպանի
տարեկան հաղորդման և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի
գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցների, ինչպես նաև արտահերթ հրապարակային
զեկույցների կամ հաղորդումների նախագծերի մշակման աշխատանքներին՝ այցերի,
ուսումնասիրությունների, արդյունքների վերլուծության և համակարգային խնդիրների
վերհանման միջոցով.
8. մասնակցում է Վարչության
գործառույթներին առնչվող թեժ գծի կամ այլ հեռախոսահամարով ստացված
տեղեկությունների հավաքագրմանը, վերլուծությանը, և հանձնում է քարտուղարության
փաստաթղթաշրջանառության ապահովման և դիմումների ընդունման վարչությանը։
2. Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն իրավագիտություն /042101.00.6 կամ 042101.00.7/ մասնագիտությամբ.
2) ունի գործառույթների
իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
3) տիրապետում է անհրաժեշտ
տեղեկատվությանը.
4) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու
ունակություն.
5) ժամանակի կառավարման հմտություններ և ճշտապահություն.
6) սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն.
7) համակարգչային հմտություններ.
8) միջանձնային հարաբերությունների ձևավորման ունակություններ.
9) անհրաժեշտ (պարտադիր) հմտություններ և ունակություններ, ինչպես
նաև տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքներ
և կոմպետենցիաներ։
3. Աշխատավարձի չափը՝
139.776 (հարյուր երեսունինը
հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
4.Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր
պաշտոնի հիմքի վերացումը:
5.Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի
ուսումնասիրություն:
6. Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին
տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության
պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու
իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ
պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված
կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
7. Նշված ժամանակավոր
թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ներկայացնել`
1)
գրավոր դիմում՝ համապատասխան ձևաչափով, (կցվում
է).
2)
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի`
դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
3)
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային
տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
4) երկու լուսանկար`
3×4 սմ չափի.
5) անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի)
կամ նույնականացման քարտի պատճենները.
8. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային
եղանակով: Այդ նպատակով քաղաքացին m_ghazaryan@ombuds.am էլեկտրոնային փոստին ուղարկում է լրացված դիմումի (Ձև 1) և
այլ անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները:
6.Նշված ժամանակավոր թափուր պաշտոնի համար
դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թվականի մարտի 21-ը:
9. Աշխատանքի վայրը (ք. Երևան, Պուշկինի
56ա):
10. Նշված ժամանակավոր թափուր պաշտոնին
հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա
նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի կառավարման
բաժին (ք. Երևան, Պուշկինի 56ա, հեռ. (+374 10) 53-94-48):
ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
- ից
(անուն, ազգանուն, հայրանուն)
(հասցե)
(հեռախոսահամար, էլ. հասցե)
.
(նույնականացման քարտի (անձնագրի) սերիան, համարը, երբ և ում
կողմից է տրվել)
ծնված՝ .

(օրը,
ամիսը, տարին, վայրը)
Դ Ի Մ ՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային
պայմանագիր Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության մասնագետի
(ծածկագիրը՝ 05-8.1.Ա-Մ6-1)
( ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և ծածկագիրը)
քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտնում եմ, որ՝
1.
համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով
աշխատելու ունակություն _____________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին
(Windows, Word, Excel, Access և
այլն)
3.
տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին
ա)
(տիրապետում
եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
բ)
(տիրապետում
եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
գ)
(տիրապետում
եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
4. հայերենին
(տիրապետում եմ, չեմ տիրապետում)
5. դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից __________________________________________________________________________________________
(զրկվել
եմ, չեմ զրկվել)
6. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված
հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից
որևէ մեկով
(տառապում եմ, չեմ տառապում)
7. սահմանված
կարգով չհանված կամ չմարված դատվածություն
(ունեմ, չունեմ)
Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերի պատճեները`
1. անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________
էջ.
2. դիպլոմի (դիպլոմների) _________________________________________
էջ.
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. զինվորական գրքույկի (առկայության դեպքում)
_____________________էջ.
5. այլ
____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
Նախազգուշացված եմ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում
կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելը ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու
և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու հիմք է:
«_______» ______________ 2025թ. _________________________________________________
լրացնողի անուն, ազգանունը, ստորագրությունը