ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ և ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ
Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ
և ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախատեսված
աշխատանքների համառոտ նկարագիրը.
1.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ քաղաքացիներից
ստացված դիմում-բողոքների ուսումնասիրություն, մասնակցություն՝ որոշումների և
գրությունների նախագծերի նախապատրաստական, մշտադիտարկման, անձանց իրավաբանական խորհրդատվության տրամադրման
աշխատանքներին։
2. Փորձագետ
ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավվում է
2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
3. Փորձագետի
պարտականությունները՝
1.
Կանխարգելման ազգային
մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող արտահերթ
զեկույցների նախապատրաստման աշխատանքների իրականացում.
2.
կանխարգելման ազգային
մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող ներպետական իրավական ակտերում
օրենսդրական խնդիրների կամ բացերի վերհանում և վերլուծություն.
3.
Պաշտպանին կարծիքի
ներկայացված՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող
իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ նկատառումների և առաջարկների մշակում.
4.
Սահմանադրական դատարան
ներկայացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող
դիմումների, ինչպես նաև հատուկ դիրքորոշումների նախագծերի մշակման աշխատանքներին
աջակցում.
5.
Պաշտպանի հատուկ կամ
արտահերթ հրապարակային զեկույցների համար նյութերի նախապատրաստման և դրանց մշակման
աշխատանքներին աջակցում.
6.
օրենսդրական բնույթի
առաջարկությունների նախագծերի նախապատրաստման, ինչպես նաև համակարգային
օրենսդրական խնդիրների վերլուծություն հետ կապված աշխատանքների իրականացում.
7.
ազատությունից զրկված
անձանց իրավունքներին առնչվող օրենսդրական նախագծերի վերաբերյալ կարծիքների
կազմման աշխատանքների իրականացում.
8.
Վարչության
աշխատանքային ծրագրերի մշակմանը մասնակցություն.
9.
Հայաստանի դեմ Մարդու
իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ
ներգրավման, ինչպես նաև Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման գործընթացին մասնակցություն,
ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացման համար կանխարգելման
ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող հատուկ դիրքորոշումների մշակման
աշխատանքներին մասնակցություն.
10.
սահմանված ժամկետներում փորձագետի
աշխատանքների ծրագրով նախատեսված հաշվետվությունների, վերլուծությունների ու
տեղեկանքների ներկայացում,
11. սահմանված
ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում,
12. ՀՀ
աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և
պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունների կատարում:
4. Փորձագետին
ներկայացվող պահանջները՝
1)
բարձրագույն կրթություն
իրավագիտություն մասնագիտությամբ.
2)
հանրային ծառայության
առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ
իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3)
իր լիազորությունների շրջանակում
անհրաժեշտ հմտություններ.
4)
ոլորտը կարգավորող օրենսդրության և
իր աշխատանքի բնույթի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5)
իր լիազորությունների հետ կապված
համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6)
անհրաժեշտ տեղեկատվության
տիրապետում.
7)
ժամանակի կառավարման հմտություններ
և ճշտապահություն.
8)
սեղմ ժամկետներում
հանձնարարություններ կատարելու ունակություն.
9)
միջանձնային հարաբերությունների
ձևավորման ունակություններ:
5. Դիմումների
ներկայացման վերջնաժամկետը.
Դիմումների ընդունման
վերջնաժամկետն է` 2024թ. նոյեմբերի 28-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը,
հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
հասցե՝ Հայաստան,
Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝ (+374 10)
53-02-62, էլ. փոստ՝ ombuds@ombuds.am,
7. Չի թույլատրվում
հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ
տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական
տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ
պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի
Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ
կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել
է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական
ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից
ընտրություն կատարելու եղանակը.
Փաստաթղթերը ներկայացնելու
ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ընտրություն և
առաջարկվում է կնքել պայմանագիր: Ընտրություն կատարվելու է դիմում
ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և ըստ
անհրաժեշտության նաև հարցազրույցի արդյունքում: Եթե հավակնորդը պայմանագիր
կնքելու առաջարկությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի
կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում
նման առաջարկությամբ դիմում է ներկայացվելու փորձագետ ներգրավելու
համար դիմած այլ հավակնորդների:
9. Անհրաժեշտ
փաստաթղթերի ցանկը.
1) դիմում
(դիմումի ձևը կցվում է).
2) ինքնակենսագրական.
3) մասնագիտական
գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող
պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների)
պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է
ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենները.
4) արական սեռի
անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային
տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
5) երկու
լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
6) անձնագրի և
հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի
պատճենները:
Քաղաքացին
դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի n_harutyunyan@ombuds.am էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և
փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան
հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի
միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային
օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար
դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարության վերահսկողական
և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պուշկինի 56ա,
հեռ.` 010-53-94-48):
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
քաղաքացի
---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
----------------------------------
հեռախոսահամարը
------------------------------------
էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ
վերաբերմունքի կանխարգելման վարչության փորձագետի հայտարարությանը՝ ներկայացնում
եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ)
____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների)
_________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի
________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում)
_____________________էջ.
5. Այլ
____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում
կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և
սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: