Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով
աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական
օգնություն տրամադրելու հարցում։
Ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով
պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։
Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական
խնդիր, և ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նրա առողջական
վիճակը վատթարացել է։
Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես
սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում խնդիրը քննարկվել է ՀՀ Պաշտպանության
նախարարության հետ։
Արդյունքում՝ քաղաքացին տեղեկացրել է, որ Պաշտպանի միջամտությամբ
որդին անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները
և գտնվում է բժշկական հսկողության ներքո:
Համանման բազմաթիվ այլ դեպքեր լուծում են ստացել Մարդու իրավունքների
պաշտպանի միջամտությամբ։