Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկներ, որոնք ուղղված են ընտրական իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը:
Կառավարության նիստից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների գերակշիռ մասը Կառավարության իրավասու ներկայացուցիչներն ընդունել են, իսկ առաջարկների մնացած մասն արձանագրվել է՝ ուսումնասիրության նպատակով: