Հունվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրեց 2016 թվականի դեկտեմբերի վերջից սկսված՝ Չինարի գյուղի խաղաղ բնակչության ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները, անդրադարձ կատարեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձմանը, Բաքվում ձեւավորված, այսպես կոչված, խաղաղության պլատֆորմին և այլ հարցերի: