Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի
և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող
և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող
«Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է համալիր մոտեցում,
հետևաբար մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան արտակարգ
դրությանն ու մարդու իրավունքների սահմանափակումներին առնչվող տեղեկությունները ստանալ
իրենց մատչելի լեզվով։
Հիշեցնենք, որ ուղեցույցն արդեն թարգմանվել է ռուսերեն, անգլերեն,
եզդիերեն և քրդերեն, ինչպես նաև հասանելի է աուդիո տարբեակով՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: