ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Հրապարակման ամսաթիվ: 17.07.2019
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդը ձևավորվել է 2019 թվականի ապրիլի 11-ին: Խորհրդի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել Պաշտպանին` զինծառայողների իրավունքների պաշտպանության գործում: Այն աջակցում է զինված ուժերում և այլ զորքերում մարդու իրավունքների պաշտպանությանը, ներառյալ՝ զինծառայողների և այլ զինապարտների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը և իրավասու մարմնին դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացմանը:
Խորհուրդը կազմավորվում է Պաշտպանի որոշմամբ՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից: Նրանց շարքում են զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի, սոցիալական աշխատանքի մասնագիտություն կամ համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք: Պաշտպանը խորհրդում կարող է ընդգրկել նաև զինվորական ծառայություն անցնող կամ պահեստազորում հաշվառված զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ:
Պաշտպանին առընթեր խորհրդում քննարկվում են զինծառայողների իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները և զեկույցները, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը և համապատասխան առաջարկությունները, միջազգային և հասարակական կազմակերպությունների զեկույցները, ինչպես նաև ոլորտում առկա համակարգային և հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրները: Քննարկման առարա է դառնում նաև զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցություն տրամադրելը: