ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր
ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
1. Պաշտպանի՝ օրենսդրությամբ սահմանված՝
ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացման ապահովում,
ՀՀ սահմանադրական դատարան
ներկայացված՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին վերաբերող դիմումների վերաբերյալ
հատուկ դիրքորոշումների (amicus brief) մշակման ու նախագծման աշխատանքների ապահովում,
կանանց և տղամարդկանց
իրավահավասարության, կանանց կարողությունների զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ընտանիքում
բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի ուսումնասիրության
ու վերլուծության աշխատանքների ապահովում, Պաշտպանի քննարկմանը ներկայացված իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի
նախագծերի վերլուծություն և համապատասխան առաջարկությունների ներկայացում։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավվում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
3. Փորձագետի պարտականությունները՝
1.
Պաշտպանի քննարկմանը ներկայացված իրավունքներին և ազատություններին
վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծություն և համապատասխան առաջարկությունների ներկայացում.
2. Պաշտպանի քննարկմանը ներկայացված՝
իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ
Աշխատակազմի այլ ստորաբաժանումների առաջարկությունների քննարկում ու համակարգում.
3. անձանց իրավունքներին և ազատություններին
առնչվող օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման աշխատանքների ապահովում.
4. մարդու իրավունքներին և ազատություններին
առնչվող հարցերն օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով չկարգավորված կամ ոչ լիարժեք
կարգավորված լինելու դեպքերում իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտության
ու շրջանակների վերաբերյալ Պաշտպանի առաջարկությունների մշակման աշխատանքների ապահովում.
5. սահմանված կարգով ընթացք տալ Պաշտպանին
ուղղված դիմումներին, որոնք վերաբերում են օրենքի կամ որևէ այլ իրավական ակտի կատարելագործմանը
կամ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու առաջարկներին.
6. Պաշտպանի՝ օրենսդրությամբ սահմանված՝
ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացման ապահովում.
7. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված՝
Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին վերաբերող դիմումների վերաբերյալ հատուկ դիրքորոշումների
(amicus brief) մշակման ու նախագծման աշխատանքների ապահովում.
8. Պաշտպանի՝ դատարան ներկայացվող հայցերի,
ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում նորմատիվ իրավական
ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան ներկայացվող
դիմումների նախագծերի համակարգման աշխատանքների ապահովում.
9. Պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի
գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին
տարեկան հաղորդումների, ինչպես նաև հրապարակային զեկույցների մշակման համակարգում․
10. Պաշտպանի հանձնարարությամբ հանրային
հետաքրքրություն ներկայացնող՝ մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցերի
ուսումնասիրման և վերլուծության աշխատանքների ապահովում.
11. կանանց և տղամարդկանց իրավահավասարության,
կանանց կարողությունների զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ընտանիքում բռնության
ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի ուսումնասիրության ու
վերլուծության աշխատանքների ապահովում.
12. Հայաստանի դեմ Մարդու իրավունքների
եվրոպական դատարան ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ, ինչպես նաև Հայաստանի
դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում Պաշտպանի վերլուծությունների
մշակման աշխատանքների ապահովում.
13. Պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև
շահառու մարմինների և կազմակերպությունների՝ մարդու իրավունքներին և ազատություններին
առնչվող հարցերով վերապատրաստումների անցկացում.
14. մարդու իրավունքների և ազատությունների
պաշտպանությանը վերաբերող գիտատեսական և կիրառական նյութերի, ձեռնարկների, տեղեկագրքերի,
մենագրությունների, ժողովածուների և այլ տեղեկատվական-վերլուծական աշխատությունների
մշակման, ինչպես նաև դրանց հրատարակման կազմակերպման աշխատանքների ապահովում.
15. պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների, հասարակական, միջազգային և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում.
16. երկկողմ և բազմակողմ կապերի հաստատում
Հայաստանի Հանրապետության և միջազգային ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների
և մասնագետների հետ.
17. սահմանված ժամկետներում
փորձագետի աշխատանքների ծրագրով նախատեսված հաշվետվությունների, վերլուծությունների
ու տեղեկանքների ներկայացում,
18. սահմանված ներքին
կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում,
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ,
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունների
կատարում:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
1)
բարձրագույն կրթություն իրավագիտություն մասնագիտությամբ.
2)
իրավագիտության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային
ստաժ.
3)
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
4)
գերազանց վերլուծական և հետազոտական հմտություններ.
5)
հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետը.
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2024թ. մայիսի 23-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
հասցե՝ Հայաստան, Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝ (+374 10) 53-02-62, էլ. փոստ՝ ombuds@ombuds.am,
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ
պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը
վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով
սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային
ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական
դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես
նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված
կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից ընտրություն կատարելու եղանակը.
Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա
ընթացքում կատարվում է ընտրություն և առաջարկվում է կնքել պայմանագիր: Ընտրություն
կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի
ուսումնասիրության և ըստ անհրաժեշտության նաև հարցազրույցի արդյունքում: Եթե հավակնորդը պայմանագիր կնքելու առաջարկությունը
ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել
պայմանագիր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է ներկայացվելու փորձագետ ներգրավելու համար դիմած այլ հավակնորդների:
9. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
1) դիմում (դիմումի ձևը կցվում է).
2) ինքնակենսագրական.
3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման
տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի`
դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս
բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից)
հաստատված պատճենները.
4) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝
զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
5) երկու լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
6) անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ
նույնականացման քարտի պատճենները:
Քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի n_harutyunyan@ombuds.am էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և
փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան
հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի
միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային
օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քարտուղարության վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն
վարչական շրջան, Պուշկինի 56ա, հեռ.` 010-53-94-48):
ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հետազոտական,
փորձագիտական և կրթական կենտրոնի փորձագետի հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես
փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ)
____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________
էջ.
3. Աշխատանքային գործունեությունը
հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության
դեպքում) _____________________էջ.
5. Այլ
____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի
պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար
զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու
մասին: