Օմբուդսմանի միջազգային ինստիտուտը հիմնադրվել է 1978 թվականին: Այն միակ միջազգային կառույցն է, որը միավորում է շուրջ 170 անկախ օմբուդսմանների ինստիտուտներ ավելի քան 90 երկրներից:
Կենտրոնացնելով ջանքերը արդյունավետ կառավարման եւ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ Օմբուդսմանի միջազգային ինստիտուտն աջակցում է իր անդամներին ուսուցման, վերապատրաստման եւ գործունեության այլ ոլորտներում:
Հայաստանի Հանրապետությունն Օմբուդսմանի միջազգային ինստիտուտին անդամակցել է 2004 թվականից, քվեարկելու իրավունք ունեցող անդամներից է (Voting Member):