Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Ա.Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը և աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ:
Արման Թաթոյանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման, մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ժողովրդավարության խթանման տեսանկյունից:
Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նրանց դերի բարձրացման, կարողությունների զարգացման տեսանկյունից:
Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ: