Մարդու
իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանն
ու Գեղարքունիքի
մարզպետ Գնել
Սանոսյանը հանդիպել
են Գավառ քաղաքի
բնակիչների հետ,
որոնց խնդիրները
համագործակցության արդյունքում
լուծում են
ստանում:
Մասնավորապես, հիմնանորոգվում
է քամու հետևանքով
վնասված Գավառ
քաղաքի Կաբելագործների
փողոցի թիվ
9 բազմաբնակարան շենքի տանիքը:
Մարդու
իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանը
բնակիչների հետ
զրույցում նշել
է, որ իրականացվող
աշխատանքները համագործակցության
հաջողված օրինակ
են: Քաղաքացիներից
դիմում ստանալուց
հետո Մարդու
իրավունքների պաշտպանը
և Գեղարքունիքի
մարզպետը աշխատել
են խնդիրը
լուծելու ուղղությամբ:
Գեղարքունիքի
մարզպետը տեղեկացրել
է, որ Գավառ
քաղաքի Կաբելագործների
փողոցի թիվ
9 բազմաբնակարան շենքի
տանիքի շինարարական
աշխատանքների մեկնարկի
ժամկետը պայմանավորված
է այն հանգամանքով,
որ Կառավարության
որոշումից մինչև
շինարարության սկսվելը
հարցն անցնում
է որոշակի
ընթացակարգերով, որոնք
ժամանակ են
պահանջում:
Մարդու
իրավունքների պաշտպանն
այցելել է
նաև Գավառի
թիվ 6 մանկապարտեզի
տարածք, հանդիպել
մանկապարտեզի վերաբացման
համար Պաշտպանի
աշխատակազմ դիմած
քաղաքացիների հետ:
Մարզպետը
տեղեկացրել է,
որ մանկապարտեզի
հիմնանորոգման աշխատանքների
առաջին փուլն
իրականացվել է
ՀՀ կառավարության
կողմից հաստատված
հրատապ խնդիրների
կարգավորման ծրագրով:
Հատկացված միջոցներով
երեք մասնաշենքերի
վրա կառուցվել
է նոր տանիք,
մեկ մասնաշենքում
ամբողջությամբ, իսկ
մեկ մասնաշենքում
մասնակիորեն տեղադրվել
են նոր պատուհաններ:
Պայմանավորվածություն
է ձեռք բերվել
մանկապարտեզը հնարավորինս
արագ շահագործելու
համար համատեղ
աշխատանք իրականացնել: