Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանն այսօր հանդիպել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի
ուսանողների հետ։
Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, հասարակության
իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը և այդ աշխատանքներում կիրառվող նոր
տեխնոլոգիաները։
USAID-ի աջակցությամբ իրականացվող
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի
շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների անդրադարձել է
կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական, սոցիալական
կարողությունների զարգացմանն առնչվող հարցերի։
Համալսարանի ռեկտոր Կարինե
Հարությունյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել
համագործակցության շրջանակը։