Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն
իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի
մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝
Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ
կազմել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:
Գրությամբ բարձրացվել են հետևյալ
հիմնական խնդիրները.
ü
պահման պայմաններն
անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն,
կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ պարագաների
բացակայություն և այլն,
ü
տեղաշարժման խնդիրներ
ունեցող անձանց համար Կենտրոնում բացակայում են հարմարեցվածությունները,
ü
տրամադրվող սննդի քանակական
և որակական չափանիշներն անբավարար են,
ü
պատշաճ չի ապահովվում
հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,
ü
բացակայում է հոգեկան
առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման
հնարավորությունը,
ü
անհրաժեշտ է մշակել
հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման
մեխանիզմներ,
ü
առկա են խնդիրներ
հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,
ü
չեն պահպանվում
զսպման միջոցների կիրառմանն առնչվող կարգավորումները (օրինակ՝ ֆիզիկական զսպման միջոցների
կիրառումը հիվանդասենյակներում և այլ պացիենտների ներկայությամբ, ֆիզիկական զսպման
մեխանիկական ոչ պատշաճ միջոցներ և այլն),
ü
բացակայում են
հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ
միասնական մոտեցումը և չափորոշիչները,
ü
անհրաժեշտ են
նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպելու հստակ մեխանիզմներ,
ü
անհրաժեշտ է մշակել
հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ
մարմիններին տեղեկացնելու կարգ,
ü
հոգեբուժական
օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝
հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների
չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով և այլն:
Այցի պահին Կենտրոնում իրականացվել
են վերանորոգման աշխատանքներ, ինչը, իհարկե, ողջունելի է: Սակայն դրանց տևական իրականացման
պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գերբեռնված պայմաններում
պահելն անընդունելի է:
Նշված
փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու
իրավունքների պաշտպանը կներկայացնի Առողջապահության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարություններ, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ պատրաստակամություն
հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
Միաժամանակ,
Պաշտպանն ընդգծել է Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հետ
կապված հարցերի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: