Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը Եվրոպայի խորհրդի առաջարկով միացել է մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվան
ընդառաջ իրազեկման արշավին՝ որպես Եվրոպայի մարդու իրավունքների ոլորտում նշանավոր
անձ։
Արշավին մասնակցում են նաև Եվրոպայի խորհրդի
գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախագահ
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա
Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր
տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն
հանձնակատար Միշել Բաշելեն և այլք։
Արման Թաթոյանի ուղերձում շեշտվում է, որ ուժեղ
հասարակությունները երբեք չեն սպանում, այլ օգնում են վերասոցիալականացմամբ և արդարության
վերականգնմամբ:
2007 թվականից հոկտեմբերի 10-ը յուրաքանչյուր
տարի նշվում է որպես մահապատժի դեմ համաշխարհային օր (World Day against the Death
Penalty)։