Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն
իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության
նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում
արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:
Արձանագրվել են հետևյալ հիմնական
խնդիրները.
ü
քրեակատարողական
ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,
ü
պահման պայմանները
խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ,
ü պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն և բացակայում
են դռները,
ü առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված
անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող
խնդիրներ,
ü տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար
քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,
ü չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի
քանակական և որակական չափանիշները,
ü առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ
(օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է, արձանագրվել
են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին,
առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական
բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն),
ü անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին
աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
ü բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման
պարբերական և համալիր միջոցառումները և այլն:
Նշված փաստաթուղթը ներկայացված
խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել
է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն
հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել
է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝
մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: