Հոկտեմբերի 5-6 Ծաղկաձորում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր սեմինար լրագրողների համար:
Արման Թաթոյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։
Սեմինարի երկրորդ օրը փաստաբան Արա Ղազարյանը լրագրողներին է ներկայացրել խոսքի ազատության և մասնավոր կյանքի վերաբերյալ իրավական կարգավորումներն ու միջազգային չափանիշները։ Սեմինարի ընթացքում լրագրողները քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։