Սիրելի՛ տարեցներ,
Սրտանց շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առիթով:
Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ձեզ,
շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ:
Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ
հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք
է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև
ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին
ու առողջ ծերացումը:
Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա
գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:
Դուք մեր պատմական արժեքները կրողը և
հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:
Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը:
Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել
տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը:
ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը
սևեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա և շնորհակալություն
հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ցանկանալով
առողջություն և երջանիկ ծերություն:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան