Հայաստանում
հրեական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ,
ընդունեք իմ
ջերմագին շնորհավորանքները հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։
Ցանկանում եմ, որ
նոր տարին հրեա ժողովրդի համար լինի երջանկության, բարօրության, ձեռքբերումների և
խաղաղության տարի:
Ձեր համայնքին
մաղթում եմ երջանիկ և բեղմնավոր տարի մեր երկրում, որը երաշխավորում է ազգային
փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Որպես ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան մշտապես պատրաստ եմ հասնել հրեական համայնքի ցանկացած
ներկայացուցչի իրավունքների լիարժեք ապահովմանը՝ իբրև մեր երկրում հանրային
կյանքին մասնակցություն ունեցող լիարժեք քաղաքացիներ:
Թող պահպանվի հայ
և հրեա ժողովուրդների ամուր ու դարավոր կապը:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան