Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ժառանգությամբ իրեն փոխանցված հողամասերի սեփականության իրավունքի գրանցմանն աջակցելու հարցում։
Դիմումատուն տեղեկացրել է, որ իր ներկայացրած փաստաթղթերով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կայացրել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշում։
Պաշտպանի աշխատակազմում քննարկման շրջանակում պարզվել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ քաղաքացին չի ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Պաշտպանի ներկայացուցիչը քաղաքացուն ներկայացրել է ՀՀ գործող օրենսդրության պահանջները, անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կարևորությունը, ինչի արդյունքում քաղաքացին ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը և գրանցել հողամասերի սեփականության իրավունքը։