Այսօր` ապրիլի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները, քրեակատարողական հինարկներում անձանց պահման պայմանների հետ կապված մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ֆինլանդիայի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող նախադպրոցական, ինչպես նաև հանրակրթական, երեխայի խնամք իրականացնող հաստատություններում ջրի հասանելիության և սանիտարական պայմանների մշտադիտարկմանը: Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության շրջանակները: