Մարտի
5-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու
իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա
Միլնին։
Քննարկվել
են համատեղ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցեր:
Ողջունելով
հյուրին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների
և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ
իրականացվող ծրագրերի համար։
Իր հերթին
Լաուրա Միլնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի
գործունեությունը մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվածություն
են ձեռք բերել շարունակել համատեղ նախաձեռնությունների իրականացումը։