Քաղաքացին
դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցել որդուն զինվորական գրքույկի
կամ զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրման և անձնագրավորման հարցում։
Մասնավորապես,
անձը տեղեկացրել է, որ որդին 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում առողջական խնդիրների
պատճառով, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Միևնույն ժամանակ հայտնել
է, որ որդուն արտերկրում հրատապ վիրահատական միջամտություն իրականացնելու անհրաժեշտություն
է առաջացել, առկա է նաև համապատասխան բժշկական ցուցում։
Քաղաքացու
հավաստմամբ՝ որդին դեռևս չի ստացել զինվորական գրքույկ, իսկ տարածքային զինվորական
կոմիսարիատը հրաժարվել է տրամադրել զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք: Ստեղծված
իրավիճակի հետևանքով որդին չի կարողանում անձնագրավորվել և անհրաժեշտ բուժօգնություն
ստանալու նպատակով մեկնել արտերկիր։
Բարձրացված
հարցը հրատապության կարգով քննարկվել է Պաշտպանության նախարարության իրավասու ներկայացուցիչների
հետ։ Արդյունքում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր խնդրի արագ կարգավորման ուղղությամբ։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության արդյունավետ համագործակցության
արդյունքում քաղաքացին ստացել է պահանջվող տեղեկանքը։
Հետագայում
քաղաքացին տեղեկացրել է, որ որդին անձնագրավորվել է և ստացել անհրաժեշտ բուժօգնությունը։
Մարդու
իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են զորակոչի ընթացքում անձանց իրավունքների
պաշտպանության հարցերը, այդ թվում՝ առողջության իրավունքի լիարժեք իրացումը։