Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ
ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական
հիմնարկներ:
Այցերի
շրջանակներում ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման
վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
Ազատությունից
զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների
վարչակազմերի հետ։
Արդյունքները
կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն
իրավասու մարմիններից։
Ազատությունից
զրկված անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի
անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշատակազմի այցերը քրեակատարողական
հիմնարկներ կրում են շարունակական բնույթ: