Հունվարի
30-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ, ՄԻՊ աշխատակազմում
տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ենգոյանի հետ:
Ողջունելով
ներկաներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Հասմիկ Ենգոյանին նախաձեռնությանը
միանալու պատրաստակամության համար. «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակազմի
կարողությունների զարգացմանը և պարբերաբար միջոցառումներ իրականացնում մեր աշխատակազմի
վերապատրաստման, իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերով քննարկումներ իրականացնելու
նպատակով։ Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց անդրադառնալ «Գնումների
մասին» ՀՀ օրենքին և ոլորտային իրավակարգավորումներին վերաբերելի այն հարցերին, որոնք
առնչվում են մարդու իրավունքների բնագավառին։ Վստահ եմ՝ ոլորտում հարուստ պրակտիկ փորձառություն
ունեցող մասնագետների հետ քննարկումները կարևոր են խնդիրները ճիշտ տրամաբանությամբ
հասցեավորելու տեսանկյունից»,-ասել է Անահիտ Մանասյանը՝ միաժամանակ ընդգծելով հետագա
համագործակցության կարևորությունը։
Հանդիպման
ընթացքում քննարկվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքին և ոլորտային իրավակարգավորումներին,
մասնավորապես՝ դրանց սահմանադրականությանն առնչվող և մի շարք այլ հարցեր: