Հունվարի
29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերն
առաջին իսկ օրվանից գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում, դրանք անընդհատ
ռեժիմով հասցեավորվել են միջազգային և ներպետական իրավասու մարմիններին:
Լինդա
Էուլջեքջյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այս ամբողջ
ժամանակահատվածում իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, սոցիալական
աջակցություն ստանալու հարցում Անահիտ Մանասյանի գործադրած ջանքերի և անհրաժեշտ աջակցության
համար:
Հանդիպման
ընթացքում բարձրացվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր: Անահիտ Մանասյանն
ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա
և կհասցեավորվեն ըստ իրավասության: