Հունվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։
Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց,
երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և
սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում
անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում
իրականացվող աշխատանքները։
Պաշտպանն ընդգծել է իր մանդատի շրջանակում
անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի
հաստատակամությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու
իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի
շարք հարցեր։
Դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը շնորհակալություն է
հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։