Ի պատասխան գործընկերների կողմից ներկայացված հարցումների` կից
հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն հատվածները, որտեղ Պաշտպանն
անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին ու դրանց
օրինակով քննարկել Հայաստանում վատ վերաբերմունքի գործերի քննության և մեղավորներին
պատասխանատվության ենթարկելու առումով առկա խնդիրները: Թեև ՄԻՊ հաստատությունների և
մոնիթորինգային մարմինների դիտանկյունից չի խրախուսվում անձանց անունները նման դեպքերը
նկարագրելիս հիշատակելը` իրավունքների տարբեր երաշխիքներ ապահովելու նպատակով, սակայն
այս գործի դիտանկյունից արդեն իսկ բազմիցս հրապարակային են ներկայացվել դեպքի մանրամասները`
անձի նույնականացմամբ:
ՄԻՊ զեկույցի համապատասխան հատվածում ներկայացված են մի քանի
այլ գործեր ևս, որոնք հիշյալ դեպքի հետ մեկտեղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից
ընտրվել են ոլորտին առնչվող համակարգային խնդիրները ցույց տալու համար, և նկարագրվել
են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի
գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակներում (10-րդ գլխի 346-347 էջերում նկարագրված է հիշյալ
դեպքը)։