2026 թվականի
հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները,
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական
զորամաս։
Այցի նպատակն
էր նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ
վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի
ուսումնասիրումը:
Այցի ընթացքում
հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում, ուսումնասիրվել
են զինծառայողների ծառայության սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման
առանձնահատկությունները։
Պաշտպանը
զրույցներ է ունեցել նորակոչիկների հետ, ովքեր ներկայացրել են ծառայության ներգրավվելուց
հետո իրենց ծառայողական առօրյան, ծառայության պայմանները, հրամանատարության և իրենց
ծառայակիցների հետ շփումները, զինվորական ծառայության ինտեգրման գործընթացի հետ կապված
այլ մանրամասներ։
Զինծառայողների
իրավունքների հետ կապված հարցերը մշտապես են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի
ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:
Միևնույն
ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը գնահատում է այն փոփոխությունները, որոնք հանգեցրել
են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի` ոլորտային դրական դինամիկայի
և ծառայության պայմանների զարգացման: