Հունվարի
16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության
N զորամասի կանանց գումարտակ։
Այցի շրջանակում
Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների և զորամասի շտաբի պետ, զորամասի
հրամանատարի տեղակալ Արմինե Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում,
ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները,
ինչպես նաև ծանոթացել կին զինծառայողների իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին։
Կին զինծառայողների
իրավունքների պաշտպանության, ինչպես նաև արժանապատիվ և պատշաճ պայմաններում ծառայություն
իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում շենքային պայմանների էական
բարելավումը։